Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Նիկոլի ոհմակի վերջը, ճակատագրի հեգնանքով, կարող է սկսվել հենց Գյումրու քաղաքապետի ընտրություններից

Նիկոլի ոհմակի վերջը, ճակատագրի հեգնանքով, կարող է սկսվել հենց Գյումրու քաղաքապետի ընտրություններից
27.03.2025 | 22:34

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Երևան՝ Հակակոռուպցիոն դատարան են տանում Գյումրու քաղաքապետի թեկնածուներից Մարտուն Գրիգորյանի միջնեկ որդուն, ըստ որոշ տեղեկությունների, նաև թեկնածուի հորը: Ինչո՞ւ, կոռուպցիոն բնույթի հանցագործությո՞ւն է կատարել կամ հանցագործությո՞ւն են կատարել… Չգիտեմ, չիմացածս բանի մասին չեմ կարող գրել: Համացանցում հրապարակված տեղեկությունների համաձայն, Գյումրիում ինչ-որ տեղ, քանդված, ավերակ փողոցներից մեկում շիբին են փռել, Նիկոլի իշխանությունը, «իրավապահներն» էլ դա համարել են ընտրակաշառք ու քրեական վարույթ հարուցել, սկսել քրեական հետապնդում:

Ուզում եմ բոլորը ճիշտ հասկանան՝ Մարտուն Գրիգորյանն աչքիս լույսը չէ, նրա որդուն, հորը բացարձակապես չեմ ճանաչում, եթե ընտրություններից, ասենք, 3-4 օր առաջ ինչ-որ փողոցում շիբին են փռել, իրավապահները, դատարանը դա կարող են որակել ընտրակաշառք, տրամաբանությունը շատ պարզ է՝ բարեգործություն անող էիք, ինչո՞ւ հենց ընտրությունների նախաշեմին արեցիք, ավելի շուտ անեիք կամ ընտրություններից հետո:

Բայց եթե դա այդպես է, եթե հիշյալ անձինք իսկապես թույլ են տվել տվյալ արարքը, և եթե իրավապահ համակարգում եղանակ որոշողները երկակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքական պոռնիկներ չեն, ապա նրանք պարտավոր էին կամ առնվազն այս հրապարակումից հետո պարտավոր են հանրային քրեական վարույթ հարուցել Գյումրու քաղաքապետարանի այն պաշտոնյայի նկատմամբ կամ նրա կողմից նմանաբնույթ հանցագործության փաստի առնչությամբ, որի որոշմամբ դարձյալ ընտությունների նախաշեմին շիբին է փռվել Գյումրու մեկ այլ փողոցում:

Ընդգծում ենք՝ երկակի ստանդարտների կիրառումն անթույլատրելի է:

«Դանիել, ազզզզզզ ջան, Գյումրիի թիվ 32 դպրոցի մոտ շիբին է փռում քաղաքապետարանը...

Սա ընտրակաշա՞ռք չէ...»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր կատարած գրառմամբ(https://www.facebook.com/gagik.hambaryan/videos/3024814034340732) հարցրել է Գյումրիից բլոգեր Գագիկ Համբարյանը:

«Բա սրա համար Սարիկին երբ եք ձերբակալելու»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր կատարած գրառմամբ(https://www.facebook.com/syuzi.badoyan/posts/pfbid02PfYtBS26W4JbNTEa2Uqf5wWXd59agfqL4LbkHQDuzx53WqaXLivaXm4zRc8bw4Sml?__cft__[0]=AZVxHvd7D6wuvyxZSFiWZmzRk3gk1C4DpxJA-jxpMn759_grjUINMpSHaq0_6cEgGTNB-gImm7S6Ys836jQXPQ973T6NgRHQRIe0JdAwmOhy-qSp3rsAzINz7o900g22e901MvB9-T5qWMtt8gq7Z4ZGz3SiVYjVDGTeZQoRowBTcgdBid74u7nlNHH6Z8Pl-PA&__tn__=%2CO%2CP-R-R ) հարցրել է մեր գործընկերներից Սյուզի Բադոյանը:

Սարիկին թե մեկ ուրիշին քաղաքապետարանից՝ էականը սա չէ, այլ այն, որ Գյումրու քաղաքապետարանն այսօր ներկայացնում է Նիկոլի իշխանությանը, իսկ Գյումրու քաղաքապետի թեկնածուներից ՔՊ- ական Սարիկ Մինասյանն առաջադրված է հենց իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, և շղթան այստեղ փակվում է. Գյումրու քաղաքապետարանի կողմից է շիբինը փռվում՝ նույնն է թե Նիկոլի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա կողմից առաջադրված Սարիկի կողմից է փռվում:

Եվս մեկ գրառում (https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/pfbid034gGs5GjVYzkQ7YewuGB9JJgC4WFzvRhf8hAvUuPms2t1hS7khYSBLbxHoZjMoXLYl?__cft__[0]=AZUJYDNoCoKAeoTP_q7dlAuiRILGcz1-2oQ0XZ17ApJhIrKBy1zzpw0sSi1aV4Pe1Byg9HLBK-vBRxQvqbZRH6xbM6W6uQQHdLYPIt4QbSkHmA0UE9B-tX-DyF1ePhU1CSZ4KqXiLpVltAG5za3pfYHwAT0zj_dkPeB9XKVk4hLf0A&__tn__=%2CO%2CP-R ) ներկայացնենք Գագիկ Համբարյանի ֆեյսբության էջից.

«Նիկոլի ոստիկանների կողմից «հարձակման» է ենթարկվել նաև Մարտուն Գրիգորյանը...

Այս պահին Նիկոլին սպասարկող ոստիկանները գտնվում են նրա Տերյան փողոցի վրա գտնվող շտաբի դիմաց...

Ըստ լուրերի ոստիկանները խուզարկելու են նաև Մարտունի տունը...

Սա է Նիլկոլի ժողովրդավարությունը...

Փոքրիկ ֆաշիստը փորձում է վախեցնել գյումրեցի ընտրողներին, որը համոզված եմ, հակառակ էֆեկտն է տալու:

Հ.Գ. Ոստիկանները շրջապատել են նաև Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրիի Արագած փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը»:

Անդրադառնալով ընդդիմադիր թեկնածուների շտաբներում իրականացվող խուզարկություններին, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մարտունին մի քանի օր առաջ զգուշացրել էի` շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը, բացարձակ ոչ մի զարմանալի բան տեղի չի ունենում, հող են նախապատրաստում իրենց թեկնածուին այսօրվա դեբատներում այլ օրակարգերից խոսելու համար»:

«Շատ ծիծաղելի է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում, զարմանալի չէ, 7 տարի է այդ միջավայրում ենք ապրում, ու ես ընդհանրապես չէի կասկածում, որ այսպես է լինելու»,- ասաց Մխիթարյանը:

Դիտարկմանը՝ երեկ ամբիոնից ինչ- որ մեկը խոսում էր ասֆալտին փռելուց, Մխիթարյանն ասել է. «Իր մարմնի ջղաձգումները խոսում են այն մասին, որ այդ մարդը ճնշման տակ է, ԱՄՆ- ն ճնշում է, Գյումրու ընտրություններն ու ենթադրյալ արդյունքները ճնշում են, դե այդ մարդն ինչ-որ մի ձևով հոգեկան բավարարվածություն պե՞տք է ստանա»:

Գյումրու քաղաքապետի թեկնածուն հավաստել է, որ գյումրեցիների որոշման վրա այս ամենը չի ազդելու. «Վստահ եմ՝ ոչ մի տեսակի վախի մթնոլորտ Գյումրիում չի լինելու, որովհետև գյումրեցին վախկոտ չէ, ինչպես որոշել է, այնպես էլ մարտի 30-ին գնալու է ու ձայնը տա ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին: Եթե իրենց թվում է՝ Մարտունին կամ ինձ նման կերպ կարողանալու են ճնշել, մանկամիտ են»:

Ճշտող հարցին էլ՝ իր շտաբում դեռ ոչինչ չեն հայտնաբերե՞լ, Մխիթարյանն ասել է. «Դեռ ոչ՝ ոչ շիբին, ոչ տանկ, ոչ Հովիկ Աղազարյանի հեռախոսային զրույցներ դեռևս չեն հայտնաբերել, բայց կարող են գալ և հայտնաբերել»:

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը երեկ հայտնել է, որ ԱԱԾ մարզային վարչության պետը Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի հորաքրոջ տղան է, մարդկանց ասում է՝ եթե ՔՊ-ին չընտրեցիք, պատասխան կտաք:

«Մարդկանց կանչում են, ահ են տալիս։ ԱԱԾ մարզային վարչության պետը Սարիկի հորաքրոջ տղան է, մարդկանց կանչում է, ասում է՝ եթե ՔՊ-ին չընտրեցիք, պատասխան կտաք». այս մասին քարոզարշավի ժամանակ, News.am- ի տեղեկացմամբ(https://news.am/arm/news/873977.html), ասել է Վարդան Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանի հայտնածը հաղորդում է հանցագործության մասին, որը, վստահ ենք, անտեսելու են իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկները, ինչպես անտեսել են Նիկոլի և իշխանական ոհմակի այլ ներկայացուցիչների վերաբերյալ նախկինում հրապարակված հանցագործության մասին բազմաթիվ այլ հաղորդումներ, որոշ հաղորդումների առնչությամբ էլ պարզապես ձևական մոտեցում են դրսևորել ու համապատասխան ընթացք չեն տվել՝ այս ամենով շատ հիմնավոր կերպով նախապատրաստելով մոտ ապագայում իրենց քրեական պատասխանատվության հիմքերը:

Եթե «ԱԱԾ» կոչվածի, իսկ իրականում Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայության մարզային վարչության պետի վերաբերյալ Ղուկասյանի հայտնածը համապատասխանում է իրականությանը, ապա տվյալ պետը թող աղոթի Աստծուն, որ առաջիկայում իր պատասխանատվությունն ու պատիժը սահմանափակվի սոսկ ճաղերի հետևում հայտնվելով…

«Այն մարդկանց, որոնք աշխատում են պետական կառույցներում, ասում են՝ եթե գնացիք ընտրության ու 2- րդ համարի քվեաթերթիկը դուրս չբերեցիք, իմացեք, որ աշխատանքից ազատելու ենք։ Հեռախոսներն են լսում, էսօր էլ տեսա, որ գցել են, իբր ես հայհոյել եմ։ Արհեստական բանականություն է կոչվում, ինչ ասես կարող են անել»,-հայտնել է Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանը, որը նախկինում ընտրվել է թե՛ Գյումրու քաղաքապետ, թե՛ ԱԺ պատգամավոր, ընտրողներին մոլորությունից զերծ պահելու նպատակով տեղեկացրել է.

«Էս ասֆալտը, որ հիմա անում են սրանք, ասեմ, որ 2016 թվականին ԱԺ– ում հաստատվել է, Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել։ Մենք ենք ստորագրել, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել։ Հիմա որ գալիս են, լենտերը կտրում են, իմացեք, որ դա նրանց արածը չի, ժողովրդի գումարն է։ Բացի այդ ասֆալտից, թո՛ղ ցույց տան՝ ինչ են կառուցել քաղաքում։ Ինչ էլ կառուցեն, թուրքերին ենթարկվողը տեղ չունի, հայոց ցեղասպանությունը մոռացողը տեղ չունի»:

Այսօր էլ Վարդան Ղուկասյանը հանդես գալով (https://www.youtube.com/watch?v=16tlsLADhnk) նախընտրական քարոզչության շրջանակներում, հայտարարել է, որ կարող է իրեն խփեն…

Իսկ ով է Հայաստանի և հայության չարորակ նորագոյացությունը հանդիսացող, Արցախի Հանրապետությունը Ալիևին, Ադրբեջանին հանձնած (նվիրած թե վաճառած՝ քննությունը կպարզի), պետական դավաճանության մեջ հանրորեն մեղադրվող, իր հայակործան քաղաքականությամբ առավել քան հայտնի Նիկոլ հայադավին հնարավոր ամեն կերպ սատարող, վաղուց փակման ենթակա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Սարիկ Մինասյանը…

Իսկապես որտեղի՞ց հայտնվեց Սարիկը, ո՞վ է նա ընդհանրապես, ինչո՞վ է հայտնի, ի՞նչ է արել Հայաստանի, Արցախի կամ Գյումրու համար, ի՞նչ վերաբերմունք է դրսևորել, երբ Նիկոլի և նիկոլական ոհմակի պետական դավաճանության, նրանց կողմից միտումնավոր վարված պարտվողական պատերազմի, հակաարցախյան, հակահայաստանյան, հակառուսական խարդավանքների արդյունքում 2020թ. կորցրեցինք Արցախի Հանրապետության մի մասը, իսկ 2023թ. սեպտեմբերին ամբողջ Արցախը, իրականացվեցին հայերի էթնիկ զտումներ…

Ի՞նչ վերաբերմունք է դրսևորել Սարիկը, երբ Ադրբեջանը Նիկոլի և նիկոլական ոհմակի վերոնշյալ խարդավանքների արդյունքում շրջափակել էր Արցախը և սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի և այլ առումներով խեղդամահ էր անում նրա բնակչությանը…

Որտե՞ղ էր Սարիկը, երբ հայերս պայքարում էինք այլասերման քարոզչությունն օրինականացնող և ԼԳԲՏ- ներին հնարավոր ամեն կերպ աջակցող Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, երբ ընդվզում էինք Մայր աթոռի և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նիկոլական ոհմակի ոտնձգությունների դեմ…

Հայաստանի, նրա բնակչության համար բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ Սարիկի հրապարակային վերաբերմունքը ոչ մի կերպ չհաջողվեց հայտնաբերել, կարծես Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում կամ, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, Լուսնի կամ Մարսի վրա է եղել: Սարիկը հիշվում է նրանով, որ ժամանակին (2019-2021 թթ.) Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, մինչ այդ էլ՝ ՀՀԿ անդամ:

Իշխող ոհմակն արդեն իսկ շատ լավ հասկանալով, որ իրենց թեկնածուն առանց ընտրախախտումների, մաքուր, արդար, թափանցիկ ընտրությունների դեպքում տապալված է, չի ընտրվելու, անցել է ոստիկանությանը, ուժայիններին գործի դնելով, ընդդիմադիր որոշ թեկնածուների, նրանց ընտրական շտաբների, գրասենյակների գործունեության խոչընդոտմանը:

Վարդան Ղուկասյանի գրասենյակը ելնելով ստեղծված իրավիճակից, այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Սիրելի համաքաղաքացիներ,

ոստիկանությունը անհիմն կերպով խուզարկություններ է սկսել ընդդիմադիր մի ուժի՝ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։

Հայտնում ենք մեր զորակցությունը «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը յուրաքանչյուր թեկնածուի նկատմամբ։

Հայաստանի Հանրապետություն «ժողովրդավարությունը» երկար ժամանակ է հալածվում է կեղծիքի և իշխանական քմահաճույքների կողմից։ Այն ընդամենը ամեն օր տարփողվող մի բառ է դարձել, որ այլևս ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Ոտքի՛ կանգնեք, վերականգնելու մեր ազգի համար թանկ այդ արժեքը»։

Շատ գյումրեցիներ ժամանակին Նիկոլին աջակցելով, նրան ընտրելով խաբվել են, հիմա էլ չեն խաբվի: Պրծա՜վ…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 11146

Մեկնաբանություններ